Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գծավոր բուլկիներ

Խմորի բաղադրիչները խառնել, խմոր հունցել, թողնել հասունանա: Երբ խմորի ծավալը երեք-չորս անգամ մեծանա, նորից հունցել ու թողնել մնա: Խմորը բաժանել գնդիկների: Ամեն գնդիկը տափակեցնել, վրան դնել կաթնաշոռի զանգված: Կաթնաշոռի վրա չրի կտորներ դնել, փակել, դարձնել բուլկի: Թողնել մի քիչ հանգստանա: Դանակով վրան կտրվածքներ անել այնպես, որ միջուկին չհասնի: Կտրվածքների մեջ ներարկիչով լցնել ալյուրից ու ջրից պատրաստված ոչ շատ պինդ խմորը: Թխել տաք ջեռոցում: Թողնել մի քիչ հովանա, քսել կաթնային օշարակը: Օշարակը եփել մեկ րոպե: Քսել բուլկիների վրա փայլ հաղորդելու համար:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գծավոր բուլկիներ

ալյուր ալյուր 550 գրամ

խմորիչ խմորիչ 10 գրամ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

աղ աղ 1 թեյի գդալ

ձու ձու 2 հատ

կաթ կաթ 200 մլ

վանիլ վանիլ

կարագ կարագ 150 գրամ

միջուկ

կաթնաշոռ կաթնաշոռ 200 գրամ

չիր չիր

զարդարելու համար

ալյուր ալյուր

ջուր ջուր

շաքարավազ շաքարավազ 3 ճաշի գդալ

կաթ կաթ 6 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 170դրամ,
իսկ կալորիականությունը ` 33 կկալ