Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գաթա հայկական

Ալյուրը մաղել սեղանի վրա: Մարգարինը կտրատել, դանակով խառնել ալյուրին, մի պտղունց աղ անել: Թթվասերին խառնել սոդան, լցնել ալյուրի վրա, ավելացնել նաև դեղնուցը, շարունակել դանակով խառնել: Խմորը բաժանել երեք մասի: Պատրաստել խորիզը: 100 գ փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարավազը խառնել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փխրուն զանգված: Ամեն գունդը բացել 3 մմ հաստությամբ, խորիզի 1/3 մասը տարածել ամբողջ խմորի վրա: Փաթաթել ռուլետի պես, կտրել շերտերի: Գաթաների վրա քսել հարած սպիտակուց: Թխել 170 աստիճանի ջեռոցում, մինչև կարմրի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գաթա հայկական

կարագ կարագ 100 գրամ

մարգարին մարգարին 150 գրամ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

աղ աղ

սոդա սոդա 1 թեյի գդալ

վանիլային շաքար վանիլային շաքար

ձու ձու 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1260դրամ,
իսկ կալորիականությունը ` 249 կկալ