Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ֆրանսիական բուլկիներ

Ապակե ամանի մեջ լցնել երկու գդալ տաք ջուր, խմորիչը և մի պտղունց շաքարավազ: Թողնել տաք տեղում: Ալյուրը մաղել, շաքարավազն ու աղը խառնել ալյուրին: Ալյուրի բլրակի գագաթին փոս անել, մեջը ջարդել ձվերը, հալած կարագը նույնպես դնել ալյուրի վրա: Զգուշորեն խառնել, վերջում ավելացնել թթխմորը: Հունցել խմորը, ծածկել բամբակե անձեռոցիկով և թողնել մեկ ժամ: Եվս մեկ անգամ խմորը հունցել, բաժանել տասը մասի (ստացվում է տասը բուլկի): Ամեն խմորագունդը կլոր գնդիկ դարձնել, դնել կեքսի ամանների մեջ, որոնք նախապես յուղված են, վրան ալյուր է ցանած: Մոտ 15 րոպե բուլկիները թողնել այդպես տաք տեղում: Բուլկիների վրա քսել բուսայուղ կամ հարած դեղնուց: Ջեռոցը տաքացնել 220 աստիճան: Բուլկիները թխել մոտ տասը րոպե: Մատուցել սուրճի, թեյի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ֆրանսիական բուլկիներ

ալյուր ալյուր 250 գրամ

խմորիչ խմորիչ 10 գրամ

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 50 գրամ

կարագ կարագ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 400դրամ,
իսկ կալորիականությունը ` 207 կկալ