Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ֆիննական դարչինով թխվածք

Խմորիչը 1 թ.գդ. շաքարավազի հետ խառնել մի քիչ գոլ կաթին, 5-10 րոպե թողնել տաք տեղում: Չոր բաղադրիչները խառնել, միացնել կարագին, ավելացնել հարած ձվի կեսը, մյուս կեսը թողնել խմորի վրա քսելու համար: Ավելացնել նաև կաթն ու խմորիչը: Խմոր հունցել, թողնել մեկ ժամ տաք տեղում: Պատրաստի խմորը մի քիչ հունցել, երկու մասի բաժանել: Բացել ուղղանկյունաձև, վրան սենյակային ջերմաստիճանի կարագ քսել, շաքարավազ և դարչին ցանել: Խմորը փաթաթել, գլանի ձև տալ: Կտրատել եռանկյունաձև: Շարել տապակի վրա լայն կողմը դեպի ներքև:Մեջտեղից մատով սեղմել, թողնել 20 րոպե տապակի վրա: Վրան քսել մնացած ձուն, թխել 220 աստիճանում մոտ 20-25 րոպե: Խմորի կտորները կարելի է պահել սառցախցիկում և թխել հարմար պահին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ֆիննական դարչինով թխվածք

կաթ կաթ 250 մլ

ալյուր ալյուր 500 գրամ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

խմորիչ խմորիչ 25 գրամ

ձու ձու 1 հատ

աղ աղ 0.5 թեյի գդալ

հիլ հիլ 0.5 ճաշի գդալ

միջուկ

կարագ կարագ 50 գրամ

շաքարավազ շաքարավազ

դարչին դարչին

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 130դրամ,
իսկ կալորիականությունը ` 1 կկալ