Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ելակով գլանակներ

Ալյուրն ու մարգարինը տրորել, խառնել, ավելացնել շաքարավազը, դեղնուցը, թթվասերն ու աղը: Խմորը հունցել և դնել սառնարանի մեջ մեկ-երկու ժամ: Բարակ բացել խմորը և զոլերով կտրատել: Երկար խմորի շերտերը փաթաթել հատուկ կաղապարի վրա, որը նախապես հարկ է յուղել: Խմորը փաթաթել պարուրաձև և ոչ շատ խիտ, որ գլանակը չքանդվի: Մինչև վերջ փափաթել պետք չէ, խմորը պոկելը դժվար կլինի: Տապակը ևս յուղել և շարել գլանակները: Ջեռոցը 200 աստիճան տաքացնել և թխել խմորը մոտ 20 րոպե: Թողնել հովանա: Հանել, կաղապարի նեղ կողմը սեղանին խփելով: Սառեցրած սպիտակուցները հարել շաքարավազի հետ, վանիլ ավելացնել: Երբ անշարժ փրփուր դառնա, լցնել խմորի մեջ: Վրան դնել հատապտուղներ: Կարելի է երկու կողմից կրեմ լցնել, որ դատարկ տեղ չմնա:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ելակով գլանակներ

մարգարին մարգարին 250 գրամ

ալյուր ալյուր 4 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 ճաշի գդալ

դեղնուց  դեղնուց 4 հատ

աղ աղ

միջուկ

սպիտակուց սպիտակուց 4 հատ

շաքարավազ շաքարավազ 4 ճաշի գդալ

վանիլ վանիլ

ելակ ելակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 330դրամ,
իսկ կալորիականությունը ` 223 կկալ