Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ելակով եվ սպիտակ շոկոլադով թխվածք

Ջեռոցը տաքացնել 175 աստիճան: Մեծ ամանի մեջ խառնել վարսակի փաթիլները, ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, սոդան, աղը: Կարագը մանր կտրատել: Կարագի սառը կտորները լցնել մնացած միախառնված բաղադրիչների վրա: Մատներով կամ հարիչով խառնել այնքան, մինչև ստացվեն յուղոտ փշուրներ: 1 բաժակ առանձնացնել այն խառնուրդից: Մնացած մասը լցնել տապակի մեջ, հարթեցնել: Թխել 12-13 րոպե: Երբ պնդանա, հանել, հարկ չկա կարմրեցնելու: Ելակի մուրաբան մի քիչ տաքացնել, խառնել կիտրոնի կեղևին: Գոլ մուրաբան լցնել խմորի վրա: Վրայից շարել կտրատած ելակները: Ելակների վրա լցնել մնացած 1 բաժակ խմորը: Կրկին դնել ջեռոցի մեջ և թխել ևս 20-25 րոպե: Երբ խմորը բաց դարչնագույն երանգ ստանա, հանել: Թողնել մեկ ժամ սառչի: Սպիտակ շոկոլադը հալեցնել, լցնել խմորի վրա: Կտրատել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ելակով եվ սպիտակ շոկոլադով թխվածք

վարսակի փաթիլներ վարսակի փաթիլներ 2 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 3 թեյի բաժակ

շագանակագույն շաքարավազ շագանակագույն շաքարավազ 3 թեյի բաժակ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

աղ աղ 0.5 թեյի գդալ

կարագ կարագ 200 գրամ

ելակի մուրաբա ելակի մուրաբա 120 գրամ

կիտրոն կիտրոն 0.5 հատ

ելակ ելակ 2 թեյի բաժակ

շոկոլադ շոկոլադ 120 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3050դրամ,
իսկ կալորիականությունը ` 152 կկալ