Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել դարչինով բլիթներ

Կաթը տաքացնել, ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր ու մի տուփ խմորիչ, խառնել: Ծածկել սրբիչով ու թողնել 10-15 րոպե: Երբ խմորի վրա պղպջակ առաջանա, ավելացնել ձու, ալյուր, որպեսզի խմորը պինդ լինի, սակայն մի քիչ կպչուն: Ավելացնել բուսական յուղ, 1-2 գդալ ալյուր ու լավ հունցել: Ծածկել սրբիչով կամ կափարիչով ու դնել տաք տեղ 1 ժամով: 1-1.5 բաժակ շաքարավազը խառնել մի տուփ դարչինի հետ: Երբ խմորը հասունանա, մի կտոր պոկել, գրտնակել վրան դարչինով շաքարավազ դնել: Ռուլետի նման փաթաթել ու նորից գրտնակել, նորից դարչին ու շաքարավազ դնել ու էլի փաթաթել, որպեզի միջուկը չթափվի: Խխունջի նման փաթաթել ռուլետը: Բլիթը դնել ալյուրոտ տապակի մեջ՝ պահպանելով որոշակի հեռավորություն: Մի քիչ դարչին ու շաքարի փոշի ցանել: Թխել 15 րոպե 200 աստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դարչինով բլիթներ

ալյուր ալյուր 6 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 2.5 թեյի բաժակ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

խմորիչ խմորիչ 10 գրամ

ձու ձու 3 հատ

ձեթ ձեթ 0.5 սուրճի բաժակ

դարչին դարչին

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 640դրամ,
իսկ կալորիականությունը ` 333 կկալ