Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ծիրանով կարկանդակ

Կարագը շաքարավազի ու վանիլային շաքարի հետ խառնել: Դեղնուցները առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցն ավելացնել կարագին ու շաքարավազին, խառնել: Ավելացնել փխրեցուցիչ ու ալյուր, խմոր հունցել: Սպիտակուցը հարել: Սպիտակուցն ավելացնել, լավ խառնել: Տապակը յուղել, լցնել խմորի կեսը, վրան ծիրան դնել: Մնացած խմորը դնել, հավասարեցնել: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը: Թխել 45-50 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ծիրանով կարկանդակ

ծիրան ծիրան 500 գրամ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 2 թեյի գդալ

կարագ կարագ 150 գրամ

ձու ձու 5 հատ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

ալյուր ալյուր 250 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1340դրամ,
իսկ կալորիականությունը ` 490 կկալ