ՉՈՒՐՐՈՍ
Պատրաստեք չուրրոս հետևյալ բաղադրատոմսով
ՉՈՒՐՐՈՍ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել չուրրոս
Ալյուրն ու դարչինը լցնել թասի մեջ և դնել ջեռոցի մոտ: Կարագը մանր կտարտել, զգուշորեն տաքացնել կես բաժակ ջրի մեջ դնելով, մինչև կարագը փափկի: Հետո արագ հեղուկը եռացնել, անմիջապես վերցնել և միանգամից խառնել ալյուրին: Արագ խառնել, մինչև միատարր խմորային զանգված ստացվի: Խմորը 30 վայրկյանով դնել կրակին, անընդհատ խառնել, վերցնել և հովացնել: Մեկ-մեկ խառնել ձվերը: Երբ մի ձուն լրիվ խառնվի, նոր ավելացնել հաջորդը: Խորը թավայի մեջ բուսայուղ լցնել և տաքացնել: Կրեմի հատուկ ներարկիչով թավայի մեջ 3-4 սանտիմետրանոց խմորներ դնել, տալով օղակի, պարույրի կամ մակարոնի տեսք: 3 րոպե տապակել, մեկ անգամ շուռ տալ: Քամիչի վրա դնել, որպեսզի ավելորդ բուսայուղը քամվի: Առատ շաքարի փոշի ցանել և մատուցել տաք շոկոլադի հետ: