Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել չորաբլիթներ

Թասի մեջ ջարդել 1 ամբողջական ձուն, ավելացնել մյուս ձվի դեղնուցը: Ձվերին ավելացնել 0.5 բաժակ շաքարավազ, լավ հարել՝ մինչև թեթև զանգված ստացվի, լցնել մածունը, վանիլի յուղը, խառնել, ապա ավելացնել ալյուրի, փխրեցուցիչի և օսլայի խառնուրդը, թեթևակի հունցել, թողնել 5-6 րոպե հանգստանա: Ջեռոցը միացնել 170*, տապակին յուղաթուղթ փռել, սպիտակուցը հարել: Խմորից պինգ-պոնգ գնդակի չափ գնդիկներ ձևավորել, մի կողմը թաթախել հարած սպիտակուցի մեջ, թավալել շաքարավազի մեջ և, այդ մասը դեպի վեր, շարել ջեռոցի տապակի մեջ: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ մինչև այն դեղնի և վրան ճաքեր գոյանան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չորաբլիթներ

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

մածուն մածուն 40 մլ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

օսլա օսլա 0.5 թեյի բաժակ

վանիլ վանիլ 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 670դրամ,
իսկ կալորիականությունը ` 222 կկալ