Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել չամիչով կարկանդակ

5 ձուն 1,5 բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 100 գր. կարագ, 1 բաժակ մածուն` 1 թգ. սոդայով: Լավ խառնել և լցնել 1-2 բաժակ ալյուր: Պետք է ստացվի թույլ խմոր: Խմորը բաժանել 2 մասի: Տապականում յուղ քսել, քիչ ալյուր ցանել և խմորի մի մասը լցնել մեջը: Մյուս մասին ավելացնել 1 ճգ. կակաո, 50 գր. չամիչ, խառնել և լցնել մյուս մասի վրա: Թխել ջեռոցում մոտ 45 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չամիչով կարկանդակ

ձու ձու 5 հատ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

մածուն մածուն 1 թեյի բաժակ

սոդա սոդա 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

կակաո կակաո 20 գրամ

չամիչ չամիչ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1510դրամ,
իսկ կալորիականությունը ` 556 կկալ