Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել չամիչով բուլկի

150 գ կաթը գոլացնել: Կաթին խառնել 20 գ խմորիչ, 1 թեյի գդալ շաքարավազ,  2 թեյի գդալ ալյուր: Ստացված խառնուրդը 20 րոպե թողնել տաք տեղում: Մնացած ալյուրը մաղել, այդպես խմորը ավելի լավ է բարձրանում: Մաղած ալյուրը լցնել խորը ամանի մեջ, վրան փոս անել, լցնել խմորիչը: Ավելացնել 100 գ շաքարավազ, մեկ ձու և կիտրոնի քերած կեղևը: Հարիչով խառնել, մի փոքր աղ ցանել: Խմորը ձեռքով հունցել: Լավ խառնելուց հետո խմորի մեջ 120 գ առանց կորիզի չամիչ խառնել, 50 գ կարագ և նորից հունցել: Սեղանին ալյուր ցանել և այնքան հունցել, մինչև ստացվի միատարր և առաձիգ խմոր: Խմորը բացել և բլիթի ձև տալ: Խմորը թողնել 1 ժամ, ծածկելով անձեռոցիկով: Բլիթը 16 մասի բաժանել, ձևավորել բուլկիներ, շարել յուղած տապակի վրա: Թողնել ևս 20 րոպե ծածկված վիճակում: Ձու հարել, քսել բուլկիների վրա: Բուլկիներին ցանել շաքարավազ և քսան րոպեով դնել ջեռոցի մեջ: Երբ բուլկիները ոսկեգույն կեղև ստանան, բուլկիները պատրաստ են: Հանել ջեռոցից, թողնել հովանան, մատուցել թեյի, սուրճի կամ կաթի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք չամիչով բուլկի

ալյուր ալյուր 350 գրամ

կաթ կաթ 150 մլ

շաքարավազ շաքարավազ 130 գրամ

չամիչ չամիչ 120 գրամ

կարագ կարագ 50 գրամ

խմորիչ խմորիչ 20 գրամ

ձու ձու 2 հատ

կիտրոն կիտրոն 1 հատ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1290դրամ,
իսկ կալորիականությունը ` 242 կկալ