Բուլկի
Պատրաստեք բուլկի հետևյալ բաղադրատոմսով
Բուլկի շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Ինչպես պատրաստել բուլկի
Խմորիչը մի քիչ շաքարավազի հետ տրորել, խառնել ալյուրի 1/3 մասին, վրան ջուր կամ կաթ լցնել, խմոր հունցել: Խմորի վրա հաստ շերտով ալյուր լցնել: Խմորը սրբիչով ծածկել, թողնել տաք տեղում 15–20 րոպե: Այնուհետև ստացված խմորին խառնել երկու ձու, մնացած ալյուրը, աղ և շաքարավազ: Խմորը հունցել այնքան, մինչև սկսի ձեռքերին չկպչել: Պատրաստի խմորը պատել հալված կարագի շերտով, թողնել տաք տեղում: Եթե բալի հատիկները մուրաբայից հանված են, քամիչի վրա լցնել: Եթե թարմ բալ է օգտագործվում, կորիզները հեռացնել և խառնել 50–100 գ շաքարավազին: Խմորը դնել տախտակի վրա, որին նախօրոք ալյուր է ցանված, բաժանել տասը մասի: Ամեն գունդը ձեռքով տափակեցնել, միջուկ դնել, հետո տալ գնդի տեսք: Պատրաստի գնդիկերը շարել տապակի վրա, վրան հարած ձու քսել, թողնել 10–15 րոպե տաք տեղում: Թխել 200 °C-ում 30–35 րոպե: