Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բեզե

Բեզե պատրաստելը դժվար չէ, սակայն մի քանի կանոն պետք է խստորեն պահպանել: Սպիտակուցներն այնպես առանձնացնել դեղնուցից, որ դեղնուցը չվնասվի, չխառնվի սպիտակուցին: Սպիտակուցը հարել, որ ստացվի անշարժ զանգված: Գդալ-գդալ ավելացնել շաքարավազը, խառնել մինչև ձուլվի, հետո լցնել հաջորդ գդալը: Ավարտելուց հետո ստուգել. եթե ամեն ինչ ճիշտ է, բեզեն չպիտի հոսի: Ցանկության դեպքում կարելի է վանիլ ավելացնել: Տապակի վրա յուղաթուղթ դնել և թեյի գդալով կամ հատուկ ներարկիչով փոքրիկ բեզեները շարել միմյանց ոչ շատ մոտ: Բեզեն ոչ թե թխվում է, այլ չորացվում 100 աստիճանում: Կարող եք սկզբի տասը րոպեն ջեռոցի դուռը բաց թողնել: Դա կտևի 1.5-3 ժամ, կախված ջեռոցից, հեսանքի ուժից և սպիտակուցի թանձրությունից: Երբ բեզեները չոր լինեն, հանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բեզե

սպիտակուց սպիտակուց 5 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

շաքարի փոշի շաքարի փոշի 0.5 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 410դրամ,
իսկ կալորիականությունը ` 279 կկալ