Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղի ձողիկներ շերտավոր խմորից

Պատրաստել խմոր, բացել, ծրարաձև ծալել, դնել սառնարանի մեջ: Երկու ժամ անց կրկին բացել, մարգարին քսելով ծալել, նորից սառեցնել: Բացել, բաժանել չորս մասի: Ամեն մասը բարակ բացել գրտնակով: Պանիրը, ցանկալի է աղի, քերել: Պանրին խառնել աղացած սև և կարմիր պղպեղ, ճզմած սխտոր, լավ խառնել: Խմորին ձու քսել, վրան լցնել պանրի խառնուրդի մեկ քառորդը: Խմորը բարակ շերտերի բաժանել, ոլորել: Թխել 180 աստիճանում 15 րոպե: Մատուցել գարեջրի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղի ձողիկներ շերտավոր խմորից

շերտավոր խմոր շերտավոր խմոր 700 գրամ

մարգարին մարգարին 400 գրամ

ջուր ջուր 0.5 թեյի բաժակ

քացախ քացախ 2 ճաշի գդալ

աղ աղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

սև պղպեղ սև պղպեղ

սխտոր սխտոր 1 պճեղ

ձու ձու 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1140դրամ,
իսկ կալորիականությունը ` 214 կկալ