Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ապուխտով խխունջներ

Ալյուրը մաղել, փոս անել, լցնել ջրով բացած խմորիչը և թողնել տաք տեղում: 10–15 րոպե անց զանգվածին խառնել ձուն, շաքարավազը, աղը, կիտրոնաթթուն, խառնել: Ծածկել մաքուր սրբիչով և թողնել կես ժամ: Կարագը ալյուրի հետ խառնել, աղյուսի ձև տալ և դնել սառցախցիկը: Խմորը մի քիչ սառեցնել, բացել  30 x 50 սմ չափի: Ալյուրին խառնած կարագը դնել բացած խմորի մի կեսի վրա, մյուս կողմը բերել, եզերը փակել:  10–15 րոպե հետո խմորը նորից բացել վերևից ներքև և աջից ձախ: Չորս տակ ծալել, թողնել սառնարանում 20 րոպե: Կրկնել երկու անգամ: Միջուկի համար ապուխտը, պանիրը, կանաչ սոխը կտրատել, խառնել, ավելացնել դեղնուցը, աղ, պղպեղ ցանել, խառնել: Խմորը բացել 0,4 սմ հաստությամբ, եռանկյունիների բաժանել, նեղ եզրին 2 սմ երկարությամբ կտրվածք անել: Լայն եզրին մի գդալ միջուկ դնել, փաթաթել, ինչպես «Սիգարետ» թխվածքաբլիթը: Տապակին սառը ջուր քսել, շարել ռուլետները, թխել 220 °C-ում 10–15 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ապուխտով խխունջներ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

խմորիչ խմորիչ 15 գրամ

կարագ կարագ 300 գրամ

ձու ձու 1 հատ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

կիտրոնի աղ կիտրոնի աղ

աղ աղ 0.5 թեյի գդալ

միջուկ

ապուխտ ապուխտ 150 գրամ

դեղնուց  դեղնուց 1 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 740դրամ,
իսկ կալորիականությունը ` 84 կկալ