Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել եփած թխվածքներ ՛՛սրտիկներ՛՛

Պատրաստում ենք եփած խմորը. Ջուրն ու սերուցքային կարագը դնել կրակի վրա ու ավելացնել աղը: Անընդհատ խառնել, որպեսզի ամբողջությամբ լուծվի կարագը, հասցնել եռման աստիճանի: Վերցնել կրակից: Ավելացնել ալյուրը: Արագ խառնելով՝ հունցել խմորը: Խմորը կստացվի թանձր: Մեկ-մեկ ավելացնել ձուն, ամեն անգամ լավ խառնել: Արդյունքում կստացվի փափուկ, թանձր, փայլուն զանգված: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճանիշ: Հրուշակեղենի ներարկիչով կամ պոլիէթիլենային տոպրակով՝ ծայրերը կտրված, շարել սրտանման թխվածքները տապակի մեջ, թխել 20 րոպե: Ջերմաստիճանն իջեցնել 150 աստիճանի ու չորացնել 5-7 րոպե: Պատրաստում ենք եփովի կրեմը. ոչ մեծ կաթսայում խառնել շաքարավազը, ալյուրը, ձուն: Կաթը եռացնել ու բարակ շիթով լցնել ձվային զանգվածի մեջ: Դնել կրակին ու անընդհատ խառնել: Երբ կրեմը սկսի թանձրանալ, վերցնել կրակից, չթողնել եռա: Սառեցնել, ավելացնել վանիլային շաքարավազն ու սերուցքային կարագը, հարել հարիչով: Դնել սառնարան 20 րոպեով: Թխվածքը 2 մասի բաժանել: Մի մասի վրա կրեմ դնել, ծածկել մյուս մասով: Ցանել շաքարի փոշի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք եփած թխվածքներ ՛՛սրտիկներ՛՛

ձու ձու 5 հատ

ջուր ջուր 1 թեյի բաժակ

կարագ կարագ 250 գրամ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

վանիլային շաքար վանիլային շաքար 1 ճաշի գդալ

աղ աղ 1 պտղունց

շաքարի փոշի շաքարի փոշի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1220դրամ,
իսկ կալորիականությունը ` 510 կկալ