Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ընկույզով բիսկվիթ բեզեի հետ

Ձուն հարել, սպիտակեցնել, ավելացնել շաքարի փոշին կամ շաքարավազը, խառնել և դնել եռացող ջրի վրա: Երբ զանգվածը տաքանա, անջատել, հովացնել մինչև սենյակային ջերմաստիճան: Ընկույզը բովել, մանրացնել, խառնել ձվին, ավելացնել մաղած ալյուրը, խառնել: Խմորը լցնել յուղած տապակի մեջ, ոչ լիքը: Թխել 200 °C – ում 25–35 րոպե: Բեզեի սպիտակուցները լավ հարել, որ պնդանան, ավելացնել 1 բաժակ շաքարավազը և զգուշորեն խառնել: Ավելացնել վանիլը, օսլան, խառնել: Խմորը կիսել, բեզեն քսել պատրաստի խմորին, նորից խմոր դնել նորից քսել բեզե, կողքերին նույնպես, մի քանի րոպե դնել սառը տեղ: Կտրատել, մատուցել թեյի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ընկույզով բիսկվիթ բեզեի հետ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

ձու ձու 5 հատ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ 130 գրամ

վանիլ վանիլ

սպիտակուց սպիտակուց 10 հատ

օսլա օսլա 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1700դրամ,
իսկ կալորիականությունը ` 1067 կկալ