Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խնձորով հունգարական պիռոգ

Ձուն 80 գ շաքարավազի և 1 ճ.գդալ սառը ջրի հետ լավ հարել,ավելացնել փափուկ կարագը, խառնել, ապա ավելացնել ալյուրի և փխրեցուցիչի խառնուրդը, էլաստիկ խմոր հունցել: Ջեռոցը տաքացնել 190*: Խմորը տարածել ջեռոցի բացվող կողերով տապակի մեջ, հարթեցնել, դնել ջեռոցը, թողնել այն ոսկեգունի: Այդ ընթացքում խնձորները խոշոր քերել, լավ մզել, ավելացնել մանրացրած ընկույզը, մնացած 100 գ շաքարավազը, դարչինը, ծեծած հիլը, վանիլինը, խառնել: Պատրաստի խմորաշերտը հանել ջեռոցից, վրան տարածել պաքսիմատը, խնձորի խճողակը, հարթեցնել, վերադարձնել ջեռոց, եփել 20-25 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խնձորով հունգարական պիռոգ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

ձու ձու 1 հատ

շաքարավազ շաքարավազ 180 գրամ

վանիլ վանիլ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

խնձոր խնձոր 4 հատ

ընկույզ ընկույզ 50 գրամ

հիլ հիլ

դարչին դարչին 2 պտղունց

պաքսիմատ պաքսիմատ 1.5 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1230դրամ,
իսկ կալորիականությունը ` 198 կկալ