Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խնձորով թեթև կարկանդակ

Խնձորները լվանալ, մի քանի շերտի բաժանել, միջուկը հանել: Շարել տապակի մեջ, վրան ջուր լցնել և եփել ջեռոցի մեջ, ապա խյուս դարձնել: Ավելացնել շաքարավազը, եփել, մինչև թանձրանա: Ձվի սպիտակուցները հարել, խառնել տաք խյուսին և նորից խառնել: Թավան յուղել, խյուսը լցնել թավայի մեջ, հարթեցնել, թխել ջեռոցում 10-15 րոպե, մինչև կարմրի: Մատուցել տաք-տաք: Ընդ որում պետք է թխել այնպիսի ամանի մեջ, որ մատուցվի հենց դրանով, այլապես կարկանդակը ձևը կկորցնի: Մատուցելիս վրան շաքարի փոշի ցանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խնձորով թեթև կարկանդակ

սպիտակուց սպիտակուց 6 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

խնձոր խնձոր 300 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 740դրամ,
իսկ կալորիականությունը ` 374 կկալ