Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «ոզնի»

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը: Աստիճանաբար, մաղով անցկացնելով` ավելացնել ալյուրը և զգուշորեն խառնել: Խմորը լցնել յուղած տապակի մեջ և թխել: Խմորը սառեցնել և թողնել 8-12 ժամ մնա: Փափկած կարագը հարել: Աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը: Դանդաղ ավելացնել նաև կակաոն` անցկացնելով մաղով: Հարել, մինչև ստացվի միատարր զանգված: Կրեմի մեկ երրորդը պահել խմորի համար, մնացածը` զարդարելու: Խմորն անցկացնել խոշոր քերիչով: Մեծ խորը թասի մեջ լցնել 1-3 ճաշի գդալ բալի մուրաբա իր հատիկներով, մանրացրած ընկույզի միջուկ, 1 ճաշի գդալ կոնյակ, կրեմի 1/3 մասը, աստիճամաբար վրան ցանել քերած խմորը, ձեռքով լավ խառնել: Աստիճանաբար ավելացնել այնքան խտացրած կաթ, որ խմորը կպչուն դառնա և կարելի լինի ծեփել, մոտ 1/3-1/2 տուփ խտացրած կաթ: Զանգվածը դնել ափսեի վրա, ձեռքով խմորին ոզնու ձև տալ: Պատրաստել գլազուրը. կարագը, թթվասերը, շաքարավազը, կակաոն լցնել կաթսայիկի մեջ, խառնել: Կրակի վրա պահել այնքան, որ շաքարը հալվի, անընդհատ խառնել, չեռացնել: Գլազուրը վրձինով քսել ոզնու «դնչիկին»: Կարելի է նաև կրեմի օգնությամբ ձևավորել «դունչը»: Կրեմով ստանալ ոզնու փշերը, աչքերը կարելի է ձևավորել շոկոլադե կոնֆետներով, կարելի է զարդարել նաև մուրաբայի հատիկներով, մրգերով ըստ ցանկության:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «ոզնի»

ձու ձու 6 հատ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

օսլա օսլա 0.5 սուրճի բաժակ

կրեմ

կարագ կարագ 300 գրամ

խտացրած կաթ խտացրած կաթ 250 գրամ

կակաո կակաո 30 գրամ

գլազուր

կարագ կարագ 30 գրամ

կակաո կակաո 20 գրամ

շաքարավազ շաքարավազ 1.5 ճաշի գդալ

մուրաբա մուրաբա 2 ճաշի գդալ

ընկույզ ընկույզ 100 գրամ

կոնյակ կոնյակ 1 ճաշի գդալ

խտացրած կաթ խտացրած կաթ 25 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 990դրամ,
իսկ կալորիականությունը ` 41 կկալ