Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թռչնի կաթ

Խմորի համար ձուն, շաքարավազով լավ հարել, ավելացնել մեղրը, կաթը, կարագը, քացախը, սոդան: Այս խառնուրդը լցնել էմալապլաստ հարմար ամանի մեջ և գոլորշու վրա եփել այնքան, մինչ շաքարավազը հալվի (10-15 րոպե): Ապա ավելացնել 3,5 բաժակ ալյուր: Խմորը բաժանել 3 մասի, գրտնակել և առանձին-առանձին թխել ջեռոցում, մինչ վարդագույն դառնալը: Պատրաստի շերտերը միացնել կրեմով: Վերջին շերտը ծածկել գլազուրով:
Կրեմի համար կաթը, շաքարավազով հարել, ավելացնել ալյուր, նորից լավ հարել և դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել մինչ պատրաստ լինելը: Ապա վերցնել կրակի վրայից և թողնել սառչի: Սառը վիճակում հարիչով լավ հարել, ավելացնել վանիլին և մեկ ճաշի գդալ կոնյակ: Առանձին հարել կարագը մինչ սպիտակելը: Կարագի վրա գդալ-գդալ ավելացնել եփված կրեմը (անընդհատ հարելով):


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թռչնի կաթ

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կարագ կարագ 150 գրամ

ալյուր ալյուր 700 գրամ

մեղր մեղր 1 ճաշի գդալ

կաթ կաթ 2 ճաշի գդալ

քացախ քացախ 1 ճաշի գդալ

սոդա սոդա 1 թեյի գդալ

կրեմ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

կարագ կարագ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 740դրամ,
իսկ կալորիականությունը ` 46 կկալ