Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «զեբր»

Կարագը շաքարավազի հետ հարել: Ավելացնել նախ ձուն, խառնել, ապա ավելացնել թթվասերը: Լցնել ալյուրը և փխրեցուցրիչը: Ստացված ոչ պինդ խմորը երկու մասի բաժանել: Մի մասին խառել կակաո: Տապակը յուղել: Տապակի կենտրոնում լցնել մեկ-երկու գդալ կակաոյով խմորից: Հետո մուգ խմորի վրա լցնել մեկ-երկու գդալ սպիտակ խմոր: Կրկին սպիտակի վրա մուգ խմոր լցնել: Այսպես շարունակել, մինչև խմորը վերջանա: Թխել երկու շերտ 180 աստիճան ջերմության ջեռոցում 30-35 րոպե: Կրեմ ստանալու համար խառնել թթվասերը, շաքարավազը և վանիլային շաքարը: Կրեմը քսել տորթի վրա, կիսել, քսել նաև մեջտեղում: Այդպես կստացվի երկու կամ չորս շերտ: Գլազուր ստանալու համար կարագը հալեցնել, ավելացնել կաթ, շաքարավազ, կակաո: Եփել մինչև զանգվածի թանձրանալը: Գլազուրը քսել տորթի վրա: Կարելի է գլազուրի վրայից շաքարի փոշի ցանել և հալած շոկոլադով զարդարել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «զեբր»

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

կարագ կարագ 200 գրամ

ձու ձու 5 հատ

ալյուր ալյուր 350 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 3 թեյի գդալ

կակաո կակաո 20 գրամ

կրեմ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 2 թեյի գդալ

գլազուր

կարագ կարագ 100 գրամ

կաթ կաթ 5 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 7 ճաշի գդալ

կակաո կակաո 40 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 710դրամ,
իսկ կալորիականությունը ` 33 կկալ