Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «զարդատուփ»

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, մեղրը, քացախով բացած սոդան, վանիլը, 100 գ փափուկ կարագը: Լավ հարել, աստիճանաբար ավելացնել ալյուրը: Փափուկ խմոր ստանալ: Այն բաժանել յոթ մասի: Բարակ շերտեր բացել, թխել ալյուր ցանած տապակի վրա: Օվալ կտրել, քանի դեռ շերտերը տաք են: Կրեմի համար փափուկ կարագն ու խտացրած կաթը հարել: Երբ շերտերը սառչեն, քսել կրեմը, վեց շերտերն այդպե իրար վրա դնել: Վերջին շերտը պետք է լինի զարդատուփի կափարիչը: Զարդատուփի հիմքը` վեցերորդ շերտը փորել: Կափարիչը ծածկել շոկոլադե մածուկով, սառեցնել մի ժամ: Զարդարել, կրեմով, նորից սառեցնել: Նուգայից մարգարտի հատիկներ անել, մտցնել շաքարի փոշու մեջ, որ չկպչեն իրար: Շոկոլադե կոնֆետներն ու նուգայի հատիկները շարել թելի վրա ուլունքի պես: Դնել տորթի վրա այնպես, ասես ուլունքը դուրս է կախվել զարդատուփի միջից: «Կափարիչը» փակել, եզրերին շոկոլադե մածուկ քսել: Թողնել սառնարանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «զարդատուփ»

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

մեղր մեղր 2 ճաշի գդալ

կարագ կարագ 350 գրամ

սոդա սոդա 1.5 թեյի գդալ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

խտացրած կաթ խտացրած կաթ 400 գրամ

շոկոլադ շոկոլադ 300 գրամ

վանիլ վանիլ

քացախ քացախ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3070դրամ,
իսկ կալորիականությունը ` 341 կկալ