Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մոշով տորթ

Ժելատինի վրա 150մլ սառը եռացրած ջուր լցնել ու 1 ժամ թողնել: Ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնել: Դեղնուցը շաքարավազի ու 5ճ/գ տաք ջրի հետ հարել: Ավելացնել օսլա, խառնել: Լցնել փխրեցուցիչ ու ալյուր, խառնել: Սպիտակուցը հարել, ավելացնել խմորին: Խմորը լցնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը, թխել 20-25 րոպե: Թթվասերը շաքարավազի հետ հարել: Մոշը հարել բլենդերով կամ լավ տրորել: Խառնել թթվասերն ու մոշը: Ժելատինը կրակին դնել, հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել: Այն լցնել թթվասերին ու մոշի վրա, խառնել: Մաղի օգնությամբ տրորել: 5-10 րոպեով դնել սառարան, որպեսզի միջուկը մի քիչ թանձրանա: Պատրաստի շերտը 2 հորիզոնական մասի բաժանել: Շերտի վրա միջուկ դնել ու հավասարեցնել: Ամբողջ գիշեր թողնել սառնարանում: Զարդարել ըստ ճաշակի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մոշով տորթ

ձու ձու 4 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

ալյուր ալյուր 100 գրամ

օսլա օսլա 100 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

միջուկ COM_CCK_

մոշ մոշ 300 գրամ

ժելատին ժելատին 20 գրամ

սերուցք սերուցք 500 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1240դրամ,
իսկ կալորիականությունը ` 30 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5