Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «թռչնի կաթ»

Ժելատինի վրա 150 մլ եռացած սառեցրած ջուր լցնել և թողնել մի ժամ: Խմորի համար 4 ձուն հարել շաքարավազի հետ: Ավելացնել ալյուրը, լավ խառնել: Տապակը յուղել, թուղթ դնել տակը, խմորը լցնել: Թխել 180 աստիճանում 25-30 րոպե: Սուֆլեի համար 10 ձվի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել: Դեղնուցները հարել 150 գ շաքարավազի հետ: Ավելացնել կաթը, հարել: Ալյուրը լցնել, նորից խառնել: Զանգվածը դնել գոլորշու վրա, եփել մինչև թանձրանա, թողնել սառչի: Սառած զանգվածի մեջ ավելացնել փափկած կարագը և հարել: Ժելատինը տաքացնել, մինչև գնդիկները հալվեն, մի փոքր սառեցնել: Սպիտակուցը հարել մի պտղունց աղի հետ մինչև անշարժ փրփուր դառնա: Ավելացնել 150 գրամ շաքարավազ, հարել, ավելացնել ժելատինը, խառնել: Զանգվածը խառնել դեղնուցի զանգվածին, դնել սառնարանի մեջ, որ թանձրանա: Խմորը մեջտեղից կիսել: Ներքևի շերտի վրա քսել սուֆլեն, հարթեցնել: Վերևի շերտը դնել, տարթը դնել սառնարանի մեջ: Վրան լցնել հալած շոկոլադ: Զարդարել ըստ ճաշակի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «թռչնի կաթ»

ձու ձու 14 հատ

շաքարավազ շաքարավազ 450 գրամ

ալյուր ալյուր 150 գրամ

ժելատին ժելատին 30 գրամ

կաթ կաթ 200 մլ

կարագ կարագ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1750դրամ,
իսկ կալորիականությունը ` 1310 կկալ