Տորթ «Թեթև»
Պատրաստեք տորթ «թեթև» հետևյալ բաղադրատոմսով
Տորթ «Թեթև» շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել տորթ «թեթև»
Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել: 6 ճաշի գդալ շաքարավազի հետ դեղնուցները հարել, ավելացնել ալյուրը: Սպիտակուցները հարել, մինչև դառնան անշարժ փրփուր: Ձվի խառնուրդն ու սպիտակուցը խառնել: Խմորը երկու մասի բաժանել: Մի մասին խառնել 2 ճ.գ. վանիլային էսենցիան, մյուս մասին խառնել երկու գդալ կակաո: Թխել երկու շերտերը: Եփովի կրեմ պատրաստել: Մի բաժակ կաթ, մի բաժակ շաքարավազ, մեկ ձու և մեկ գդալ ալյուր եփել անընդհատ խառնելով: Թողնել հովանա և խառնել 100 գ հարած կարագ: Պատրաստենք օշարակը: Կաթն ու կոնյակը խառնել, 2 ճաշի գդալ շաքարավազ լցնել: Ափսեի վրա դնել վանիլային շերտը և լցնել պատրաստի օշարակը: Քսել կրեմ և վրան լցնել չամչի կեսը: Վրան դնել մուգ շերտը, օշարակ լցնել, կրեմ քսել, լցնել մնացած չամիչը: Տորթը ծածկել հարած սերուցքով: Զարդարել հալած շոկոլադով: