Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ ՛՛սվետլանա՛՛

Սերուցքային կարագը հալեցնել: Սպիտակուցները առանձնացնել դեղնուցից: Դեղնուցները շաքարքվազով հարել, մինչ դառնա սպիտակավուն: Ավելացնել սերուցքային կարագ, ձխրեցուցիչ, ալյուր, այս ամենը լավ խառնել: Խմորը ստացվում է թանձր ինչպես թթվասերը: Տաքացնել ջեռոցը մինչև 220 աստիճան: Խմորը լցնել տապակի մեջ ու դնել ջեռոց, ջերմաստիճանն իջեցնել մինչև 180 աստիճան: Թխել 15-20 րոպե: Չանջատել ջեռոցը, հանել տապակը, շարել սառեցրած հատապտուղներ ու նորից 10 րոպեով դնել ջեռոց: Քանի դեռ տապակը ջեռոցում է, պատրաստում ենք սուֆլեն՝ սպիտակուցը հարել մինչ դառնա թանձր փրփուր: Հանել տապակը՝ չանջատելով ջեռոցը: Ջերմաստիճանն իջեցնել մինչև 120 աստիճան: Տորթի վրա սպիտակուց լցնել ու դնել ջեռոց 20 րոպեով, մինչև սպիտակուցը բարձրանա: Ջեռոցն անջատել, տորթը սառեցնել՝ չհանելով ջեռոցից:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ ՛՛սվետլանա՛՛

ձու ձու 3 հատ

կարագ կարագ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

ելակ ելակ 600 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1380դրամ,
իսկ կալորիականությունը ` 335 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5