Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «սնիկերս»

Ձուն, շաքարավազը, մարգարինը, մեղրը, քացախն ու սոդան լցնել էմալապատ թասի մեջ և դնել գոլորշու վրա: Եփել այնքան ժամանակ, մինչև ծավալը մեծանա: Երբ խմորը գույնը փոխի, վերցել և արագ խառնել ալյուրը: Բաժանել երկու գնդի և թխել: Չթողնել, որ շատ չորանա: Կրեմի կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը: Գետնանուշի մի մասը թողնել զարդարելու համար, մնացածը ոչ շատ մանր կտրատել: Կտրատած գետնանուշը խառնել կրեմին: Խմորի մի շերտը դնել, քսել կրեմը, ծածկել երկրորդ շերտով: Տորթի վրա գլազուր կամ հալած շոկոլադ քսել, վրան շաղ տալ գետնանուշ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «սնիկերս»

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

մեղր մեղր 3 ճաշի գդալ

քացախ քացախ 1 ճաշի գդալ

սոդա սոդա 2 թեյի գդալ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

կրեմ

խտացրած կաթ խտացրած կաթ 1 տուփ

կարագ կարագ 200 գրամ

գետնանուշ գետնանուշ 400 գրամ

շոկոլադ շոկոլադ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2170դրամ,
իսկ կալորիականությունը ` 183 կկալ