Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «սիրտ»

Ձուն հարել շաքարավազի և վանիլային շաքարի հետ: Ավելացնել թթվասերը, խառնել: Ավելացնել նաև խտացրած կաթը, խառնել: Ավելացնել կակաոն, խառնել: Խառնել ալյուրը, փխրեցուցիչը, ստացվում է ոչ պինդ խմոր: Սրտաձև կաղապարը յուղել, եթե սիլիկոնից է, յուղել պետք չէ: Լցնել խմորի կեսը: Դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ: Թխել 20-25 րոպե: Թխել երկու շերտ: Կոմպոտի մեջի ծիրանները մանրացնել: Սերուցքը հարել շաքարավազի հետ, մինչև թանձրանա: Ավելացնել Մասկարպոնե պանիրը (այն շատ յուղոտ է, 80-90 տոկոս), խառնել: Ավելացնել ծիրանը, խառնել: Խմորի ամեն շերտը մեջտեղից կիսել, կստացվի չորս շերտ: Բոլոր շերտերը ծիրանի հյութով ցողել: Դնել առաջին շերտը, քսել կրեմի 1/3-ը: Դնել երկրորդ շերտը, քսել մնացած կրեմի կեսը: Դնել մյուս շերտը, կրեմ քսել, զարդարել ըստ ճաշակի: Կարելի է զարդարել մաստիկայով, ժելեով, մրգերով, շոկոլադով, ինչ կա ձեռքի տակ: Պատրաստի տորթը դնել սառնարանը, թողնել մի քանի ժամ, որ ներծծվի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «սիրտ»

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 2 թեյի գդալ

խտացրած կաթ խտացրած կաթ 150 գրամ

կակաո կակաո 30 գրամ

ալյուր ալյուր 250 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

կրեմ

սերուցք սերուցք 500 մլ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

ծիրան ծիրան

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1370դրամ,
իսկ կալորիականությունը ` 40 կկալ