Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ շախմատ

Կարագը շաքարավազի հետ հարել մինչև սպիտակի, մեկ-մեկ ավելացնել դեղնուցները: Խառնել մինչև միատարր զանգված ստացվի: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, խառնել վանիլին, աղ և փխրեցուցիչ, արագ խմոր հունցել: Ալյուրից հետո կաթ լցնել բարակ շիթով: Անընդհատ խառնել: Խմորը 2 մասի բաժանել, մի մասին խառնել կակաո: Խմորը կարելի է երկու մաս անել մինչև ալյուր խառնելը: Վերջում ավելացնել հարած սպիտակուցները: Թխել շերտերը, սառեցնել, դնել սառնարանի մեջ, որ կտրելիս չփշրվի: Կրեմի համար սերուցքը հարել, ավելացնել շաքարի փոշին: Վերջում վանիլ ավելացնել: Գլազուր ստանալու համար թասի մեջ խառնել թթվասեր, շաքարավազ, կակաո, մարմանդ կրակով եփել մինչև թանձրանա: Վերջում ավելացնել կարագ, վերցնել կրակից և կափարիչը փակել: Տորթի վրա գլազուրը լցնել գոլ, ոչ շատ տաք վիճակում: Խմորի շերտերից յուրաքանչյուրը կտրել այնպես, որ տարբեր տրամագծի շրջանակներ ստացվեն: Սկզբում դնել սպիտակ խմորի ամենամեծ շրջանակը, հետո մուգ խմորի միջին չափի շերտը, հետո սպիտակ խմորը, այդպես մեծից փոքր: Շերտերն իրար միացնել կրեմով: Ամբողջ շերտի վրա կրեմ քսել: Երկրորդ շերտը սկսել մուգ շրջանակից: Կրեմ քսելով շերտերը շարել: Ավարտելուց հետո տորթը պետք է դնել սառնարանի մեջ, որ շերտերը կպչեն, չպոկվեն: Տորթի վրա գլազուր լցնել և զարդարել ըստ սեփական կարողությունների և ճաշակի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ շախմատ

կարագ կարագ 350 գրամ

շաքարավազ շաքարավազ 3 թեյի բաժակ

ալյուր ալյուր 500 գրամ

կաթ կաթ 300 մլ

ձու ձու 9 հատ

աղ աղ 1 թեյի գդալ

վանիլ վանիլ 3 գրամ

կակաո կակաո 60 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 15 գրամ

կրեմ

սերուցք սերուցք 500 մլ

շաքարի փոշի շաքարի փոշի 300 գրամ

կակաո կակաո 30 գրամ

կարագ կարագ 30 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1580դրամ,
իսկ կալորիականությունը ` 71 կկալ