Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «ռաֆայելլո»

Մարգարինը հալեցնել, ավելացնել շաքարավազը, թթվասերը և ձուն: Լավ խառնել: Աստիճանաբար ավելացնել ալյուրը` անընդհատ խառնելով: Ալյուրի վրա լցնել սոդան, այդպես խառնել: Խմորը գիշերը թողնել սառնարանում: Հանել, բաժանել չորս մասի, ամեն մեկն առանձին թխել: Ձեռքով այն դնել, տարածել տապակի վրա: Տապակի վրա պետք չէ ոչինչ քսել: Խմորը թխվելուն պես շատ հեշտ պոկվում է դանակով: Ջեռոցը 180 աստիճան տաքացնել, թխել շերտերը, նրանք պիտի ճերմակ մնան: Կրեմը պատրաստելու համար ալյուրը, օսլան ու շաքարը խառնել վանիլային շաքարին, հարել, խառնել ձվերն ու լցնել կաթը: Խառնել, որ գնդիկներ չմնան, թույլ կրակի վրա եռացնել անդադար խառնելով: Այդպես եփել 1-2 րոպե, թողնել սառչի: Կարագը հարել, մինչև սպիտակի, խառնել կոկոսի փաթիլներին: Խառնել սառած կրեմին: Ամեն շերտի վրա քսել կրեմից: Տորթի կողքերին ու վրան նույնպես կրեմ քսել: Վրան կոկոսի փաթիլներ ցանել: «Ռաֆայելլոն» թողնել 5-6 ժամ սենյակային ջերմաստիճանում, իսկ հետո տեղափոխել սառնարան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «ռաֆայելլո»

մարգարին մարգարին 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ձու ձու 2 հատ

ալյուր ալյուր 400 գրամ

սոդա սոդա 1 թեյի գդալ

կրեմ

կաթ կաթ 700 մլ

ձու ձու 6 հատ

օսլա օսլա 4 ճաշի գդալ

ալյուր ալյուր 4 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 300 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար

կարագ կարագ 300 գրամ

կոկոսի փաթիլներ կոկոսի փաթիլներ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2040դրամ,
իսկ կալորիականությունը ` 747 կկալ