Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «պանչո»

Խորը ամանի մեջ կոտրել երկու ձու, ավելացնել շաքարավազն ու հարել: Այնուհետև խառնել թթվասերն ու կաթը, կակաոն, ապա ալյուրն ու փխրեցուցիչը: Խառնել այնքան, մինչև միաձույլ խմոր լինի: Այն նման կլինի թանձր թթվասերի: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Տապակը յուղել, լցնել խմորը: Տապակը չպիտի խորը լինի: Թխել, հանել, սառեցնել: Պատրաստել կրեմ-միջուկը: Թթվասերը հարել շաքարավազի հետ: Խմորի հովանալուց հետո այն բաժանել փոքր մասերի, 5х5 կամ 6х6: Ամեն խմորիկը թաթախել կրեմի մեջ և հերթով շարել ափսեի մեջ: Բլրակի ձև տալ, վրան շաղ տալ մանրացված ընկույզ և կտրատած արքայախնձորի կտորներ: Զարդարելուց հետո տորթը տեղադրել սառնարանի մեջ: Պատրաստել գլազուրը. թթվասերը խառնել շաքարավազին, դնել կրակին և սպասել, մինչև եռա: Հետո ավելացնել կարագն ու խառնելով եփել երկու-երեք րոպե: Սառնարանից հանել տորթը, վրան լցնել գլազուրը: Նորից դնել սառնարանի մեջ: Գոլորշու վրա հալեցնել շոկոլադ և հոսեցնել ապիտակ գլազուրի վրայից: Նորից սառեցնել, մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «պանչո»

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

խտացրած կաթ խտացրած կաթ 0.5 տուփ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

կակաո կակաո 2 ճաշի գդալ

միջուկ

շաքարավազ շաքարավազ 6 ճաշի գդալ

պահածոյացված արքայախնձոր պահածոյացված արքայախնձոր

ընկույզ ընկույզ 0.5 թեյի բաժակ

կարագ կարագ 300 գրամ

շաքարավազ շաքարավազ 5 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1990դրամ,
իսկ կալորիականությունը ` 261 կկալ