Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ նրբություն

Կաթը դնել կրակին: Երբ սկսի եռալ, քիչ-քիչ լցնել սպիտակաձավարը: Եփել 15 րոպե ոչ ուժեղ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Հետո կրակից վերցնել ու հովացնել: Լիմոնի կեղևը հանել: Հովացած սպիտակաձավարի մեջ լիմոնի հյութ քամել, ավելացնել ցեդրան, խառնել: Շաքարավազը կարագի հետ հարել: Ավելացնել սպիտակաձավարի մեջ յուղ, այս ամենը հարիչով լավ հարել: Պետք է ոչ թանձր կրեմ ստացվի: Կրեմը 1 ժամով սառնարան դնել: Պատրաստել շերտերը:Կարագը հարել շաքարավազի հետ, ձվերը հարել: Հարած ձուն ավելացնել կարագին, լավ խառնել: Լցնել փխրեցուցիչ, ալյուր, խմոր հունցել: Շոկոլադը հալեցնել: Խմորը 2 մասի բաժանել, մեկի մեջ շոկոլադ ավելացնել, խառնել: 2 շերտ թխել՝ բաց ու մուգ: Կաղապարը յուղել, լցնել խմորը, դնել ջեռոցը: Թխել 180 աստիճան ջերմաստիճանում 25-30 րոպե: Որպեսզի տեսնենք շերտը պատրաստ է թե չէ , հարկավոր է փայտիկով ստուգել, եթե այն չոր է , ապա պատրաստ է: Պատրաստի շերտերը հորիզոնական կիսել, որպեսզի 2 բաց ու 2 մուգ շերտ ստացվի: Բաց շերտին կրեմ քսել, դնել մուգ շերտը, կրեմ քսել, նորից բաց շերտ դնել, կրեմ քսել, դնել վերջին մուգ շերտը: 8-10 ժամ թողնել, զարդարել ըստ ճաշակի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ նրբություն

կարագ կարագ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 250 գրամ

ձու ձու 7 հատ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 10 գրամ

ալյուր ալյուր 400 գրամ

շոկոլադ շոկոլադ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1570դրամ,
իսկ կալորիականությունը ` 685 կկալ