Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «մազուրկա»

Վեց ձուն կոտրել, ավելացնել վանիլային շաքարավազը, հարելով ավելացնել նաև շաքարավազը: Հարել, լցնել ալյուրը, խառնել այնքան, մինչև գնդիկներ չմնան: Ավելացնել չամիչն ու մանրացրած ընկույզը: Տապակի վրա յուղաթուղթ դնել, խմորը լցնել, հարթեցնել: Թխել 170 աստիճան տաքացված ջեռոցում 40-45 րոպե: Շուռ տալ տախտակի վրա, թուղթը պոկել: Հովանալուց հետո փախլավաձև կտրատել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «մազուրկա»

ձու ձու 6 հատ

ալյուր ալյուր 6 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ 600 գրամ

չամիչ չամիչ 200 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3490դրամ,
իսկ կալորիականությունը ` 694 կկալ