Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «կալիֆորնիա»

Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել: Սպիտակուցները հարել, ավելացնել շաքարավազը, հարել մինչև պինդ փրփուր ստացվի: Կակաոն ալյուրին խառնել: Շատ զգույշ խառնել սպիտակուցին, շատ չխառնել, այլապես զանգվածը «կնստի»: Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ փռել, յուղել, զանգվածը վրան տարածել: Դնել տաք ձեռոցի մեջ, թխել 175 C-ով 13-14 րոպե: Շատ չչորացնել, բիսկվիթի երեսը մի քիչ փափուկ պիտի մնա: Պատրաստի շերտը երեք մասի բաժանել: Կրեմը` դեղնուցները խառնել շաքարավազին, ավելացնել կաթը, ալյուրը, խառնել: Եփել մարմանդ կրակի վրա, մինչև կրեմը թանձրանա: Սառեցնել, ավելացնել փափկեցրած կարագը և պանիրը: Հարիչով խառնել: Դնել մեջտեղի շերտը, վրան կրեմ քսել, երկրորդ շերտը նույնպես ծածկել կրեմով: Վերին շերտի վրա գլազուր լցնել: Գլազուրը եփելու համար կակաոն խառնել շաքարավազի հետ, ավելացնել կաթը, մանրացրած կարագը: մարմանդ կրակով եփել 3-5 րոպե: Զարդարել ըստ ճաշակի, կարելի է ընկույզով, բիսկվիթի փշուրներով, շաքարի փոշով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «կալիֆորնիա»

ձու ձու 10 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կակաո կակաո 30 գրամ

ալյուր ալյուր 4 ճաշի գդալ

կրեմ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

կաթ կաթ 150 մլ

կարագ կարագ 150 գրամ

գլազուր

կակաո կակաո 30 գրամ

շաքարավազ շաքարավազ 4 ճաշի գդալ

կաթ կաթ 2 ճաշի գդալ

կաթ կաթ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 300դրամ,
իսկ կալորիականությունը ` 18 կկալ