Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «հրաշք»

Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել մեղր, մարգարին, թույլ կրակի վրա տաքացնել, խառնել, մինչև մարգարինը հալվի: Հետո սոդա ավելացնել և եփել, անընդհատ խառնել, զանգվածի ծավալը կմեծանա երեք-չորս անգամ: Մի քիչ հովացնելուց հետո ալյուր խառնել, արագ հունցել, բաժանել վեց գնդի: Գնդերը կես ժամ դնել սառնարանի մեջ: Հանել, կլոր բացել, պատառաքաղով ծակծկել, թխել յուղած տապակի վրա 220 °С-ում: Թխված վեց շերտերը հավասարեցնել, եզրերը փշրել: Կրեմը խառնել սերուցքին, կակաոյին, եփել, հովացնել: Պատրաստի կրեմի փոխարեն կարելի է եփել այն մեկ բաժակ կաթից, մեկ բաժակ շաքարավազից, մի գդալ ալյուրից: Կարագը հարել, խառնել կրեմին: Ամեն շերտ պատել կրեմով, դնել իրար վրա: Վրան ցանել խմորի փշրանքը: Տորթը դնել սառնարանի մեջ մի քանի ժամով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «հրաշք»

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

մեղր մեղր 2 ճաշի գդալ

մարգարին մարգարին 150 գրամ

սոդա սոդա 1 թեյի գդալ

ալյուր ալյուր 3.5 թեյի բաժակ

սերուցք սերուցք 500 մլ

կարագ կարագ 200 գրամ

կակաո կակաո 30 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2740դրամ,
իսկ կալորիականությունը ` 283 կկալ