Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «համբույր»

Նախապես սառեցված սպիտակուցները հարել շաքարավազի հետ, մինչև անշարժ զանգվածի ստացվելը: Եթե լավ չստացվի, ավելացնել 0,5 թեյի գդալ կիտրոնաթթու: Ընկույզը բովել, սառեցնել, մանրացնել և խառնել բեզեին: Տապակի տակ յուղաթուղթ դնել, կարագ քսել, խմորը լցնել և թխել մոտ 1,5 ժամ: Մյուս շերտերի համար կարագը տրորել շաքարավազի հետ, ավելացնել դեղնուցները, հարել, ավելացնել քացախով սոդան, վերջում նաև մաղած ալյուրը: Բաժանել երկու մասի: Թխել նույն չափի տապակի մեջ, ինչպես մեջտեղի շերտը: Սառը տապակի վրա դնել յուղաթուղթը, ջուր ցողել, լցնել խմորը` եզրերին 0,5-1 սմ տեղ թողնելով: Դնել ջեռոցի մեջ, արագ է թխվում: Կրեմ. խառնել կարագը, խտացրած կաթը, վանիլը: Կրեմը քսել շերտերին: Թողնել 2 ժամից ոչ պակաս:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «համբույր»

ձու ձու 4 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ 250 գրամ

վերին շերտ

կարագ կարագ 150 գրամ

շաքարավազ շաքարավազ 3 թեյի բաժակ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

քացախ քացախ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

կրեմ

խտացրած կաթ խտացրած կաթ 150 գրամ

կարագ կարագ 300 գրամ

վանիլ վանիլ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 830դրամ,
իսկ կալորիականությունը ` 29 կկալ