Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «էսթերհազի»

Տապակի չափով վեց հատ յուղաթուղթ կտրել: Ընկույզը աղալ, խառնել ալյուրին ու դարչինին: Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, մի պտղունց աղ անել, հարել մինչև պնդանա: Աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Սպիտակուցները խառնել ընկույզին: Ջեռոցը 150 աստիճան տաքացնել: Սպիտակուցի զանգվածը դանակով քսել յուղաթղթի վրա: Թխել 20 րոպե մինչև ոսկեգույն դառնա: Տաք-տաք վիճակում պոկել յուղաթղթից: 250 գրամ կոկոսի փոշին խառնել 1.5 բաժակ եռացած ջրին: Թողնել տասը րոպե կամ մինչև ջրի սառչելը: Քամել, կոկոսի փաթիլները դեն նետել: Կոկոսի ու կովի կաթերը խառնել: Կաթի 1/3 մասը շաքարավազի, դեղնուցների, վանիլային շաքարի հետ հարել: Մնացած կաթը մարմանդ կրակի վրա եփել, զգույշ ավելացնել դեղնուցի խառնուրդը: Նորից եռացնել: Կարելի է նաև վերցնել մեկ բաժակ սովորական կաթ և կոկոսի կաթ չպատրաստել: Սառեցնել, մեկ ժամ թողնել սառնարանում: Կարագը հարել եփած խտացրած կաթի հետ: Գդալ-գդալ ավելացնել եփած կաթնային խառնուրդը, բալի օղին և հարել, մինչև միատարր զանգված ստացվի: Հինգ շերտերին քսել կրեմը, վերևի շերտին` ծիրանի ջեմ: Գլազուր պատրաստել. շոկոլադը հալեցնել յուղոտ սերուցքի հետ, լցնել տորթի վրա: Մի կտոր սև շոկոլադ հալեցնել և զարդարել: Վերցնել չոփ կամ դանակ, կենտրոնից եզր տանել` ասես բաժանելով տորթը ութ մասի: Տորթի կողքերը զարդարել նուշի փաթիլներով: Մի քանի ժամ թողնել սառնարանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «էսթերհազի»

սպիտակուց սպիտակուց 8 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ 200 գրամ

ալյուր ալյուր 3 ճաշի գդալ

դարչին դարչին 1 պտղունց

աղ աղ 1 պտղունց

կրեմ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 3 թեյի բաժակ

խտացրած կաթ խտացրած կաթ 0.150 պտղունց

դեղնուց  դեղնուց 4 հատ

կարագ կարագ 300 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 3 թեյի գդալ

ջեմ ջեմ 2 ճաշի գդալ

գլազուր

շոկոլադ շոկոլադ 250 գրամ

սերուցք սերուցք 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 930դրամ,
իսկ կալորիականությունը ` 12 կկալ