Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «ծիածան»

Ձուն շաքարավազի հետ հարել խորը թասի մեջ: Ավելացնել փափկած կարագը, թթվասերը, լավ հարել այնքան, որ համասեռ զանգվածի վերածվի: Ալյուրն ու սոդան առանձին ամանի մեջ խառնել, լցնել ձվի զանգվածի մեջ, խառնել: Ավելացնել նաև վանիլային շաքարավազն ու խառնել: Քանի որ ծիածանը ենթադրում է յոթ գույների առկայություն, պետք է խմորը բաժանել յոթ մասի և ամեն մասը ներկել տարբեր գույնի: Եթե ներկերի օգտագործումից խուսափում եք, օգնության կգան տարբեր գույնի մուրաբաներն ու բանջարեղենը: Խմորի յոթ մասերը հավասար չափի չեն, նրանց քանակությունը գնալով պետք է նվազի: Վերցնել տապակը, յուղել, լցնել այն գույնի խմորը, որն ամենաշատն է: Լցնել գույները ըստ քանակի նվազման: Ջեռոցը տաքացնել 190-200 աստիճան, թխել կես ժամ: Հանել, թողնել հովանա, մատուցել կտրատած, այդպես ծիածանի բոլոր գույները աչք են շոյում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «ծիածան»

կարագ կարագ 100 գրամ

սոդա սոդա 0.5 թեյի գդալ

ձու ձու 4 հատ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

սննդային ներկեր սննդային ներկեր

վանիլային շաքար վանիլային շաքար

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 910դրամ,
իսկ կալորիականությունը ` 440 կկալ