Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ ՛՛կախարդուհի՛՛

Ձուն շաքարավազի հետ հարել մինչև փրփրի: Ավելացնել ալյուր ու փխրեցուցիչ, ցածր արագությամբ հարել: Ջեռոցի տապակին բուսական յուղ քսել, լցնել խմորը: Թխել 180 աստիճան ջերմաստիճանում 25-30 րոպե: Պատրաստում ենք կրեմը. ձվերը խառնել շաքարի ու վանիլայի շաքարի հետ: Ավելացնել ալյուր, խառնել: Առանձին տաքացնել կաթը: Առանձին թասի մեջ լցնել ձվի զանգվածը, տաք կաթը, խառնել: Կաթսան դնել միջին կրակի վրա, անընդհատ խառնել, մինչև կրեմը կդառնա թանձր: Երբ կրեմը թանձրանա, գազն անջատել, ավելացնել սերուցքային կարագը ու խառնել, որ կարագն ամբողջությամբ հալչի: Կրեմը սառեցնել, այդ ընթացքում պատրաստել բիսկվիթը, այն բաժանել 2 մասի: Մի մասը դնել ափսեի վրա ու կրեմ քսել, ծածկել երկրորդ մասով: Պատրաստել գլազուրը. սերուցքն ու շոկոլադը դնել դանդաղ կրակի վրա, խառնել մինչ շոկոլադը հալչի: Համարյա եռման աստիճանի հասցնել, երբ պղպջակներ հայտնվեն, անջատել գազը: Տորթը պատել գլազուրով, կարելի է նաև գլազուրի մնացուկով գեղեցիկ նախշեր անել: Տորթը 2-3 ժամով դնել սառնարան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ ՛՛կախարդուհի՛՛

ձու ձու 6 հատ

շաքարավազ շաքարավազ 1.5 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1.5 թեյի բաժակ

սոդա սոդա 1 թեյի գդալ

կաթ կաթ 2 ճաշի գդալ

կարագ կարագ 50 գրամ

շոկոլադ շոկոլադ 70 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 1 ճաշի գդալ

սերուցք սերուցք 1 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1450դրամ,
իսկ կալորիականությունը ` 587 կկալ