Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ լոռամրգով

Կարագը շաքարավազի հետ հարել, ավելացնել ձու, լավ խառնել: Լցնել կակաո, փխրեցուցիչ, ալյուր, խառնել: Կաղապարը յուղել, լցնել խմորի կեսը: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը, թխել 15-20 րոպե: Այդպես 2 շերտ թխել, հետո դրանցից յուրաքանչյուրը 2 մասի բաժանել՝ հորիզոնական կտրելով, արդյունքում 4 շերտ կառաջանա: Պատրաստել կրեմը. թթվասերը շաքարավազի հետ հարել, մինչ հալչի: Շերտերին կրեմ քսել, մի քիչ լոռամրգի շարել, դնել երկրորդ շերտը, կրեմ քսել, շարել մնացած լոռամրգին, ծածկել երրորդ շերտով, կրեմ քսել, լոռամրգի շարել, դնել չորրորդ շերտն ու կրկնել գործողությունը: 5-6 ժամով տորթը դնել սառնարան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ լոռամրգով

կարագ կարագ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 250 գրամ

ձու ձու 7 հատ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 10 գրամ

ալյուր ալյուր 400 գրամ

շոկոլադ շոկոլադ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1570դրամ,
իսկ կալորիականությունը ` 685 կկալ