Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «բոստոն»

Երեք ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել: Կարագը տաք կաթի մեջ հալեցնել, թողնել սառչի: Երեք դեղնուցին խառնել երկու ձու, 6 ճաշի գդալ շաքարավազ, հարել 10-15 րոպե: Սպիտակուցը առանձին հարել, ավելացնել շաքարավազը և հարել, մինչև անշարժ զանգված ստացվի: Սպիտակուցը աստիճանաբար ավելացնել դեղնուցներին: Զգուշորեն խառնել ալյուրը, աղն ու փխրեցուցիչը: Ավելացնել նաև կաթը: Երկու նույն չափի տապակները յուղել, ալյուր ցանել, խմորը երկու մասի բաժանել և լցնել տապակների մեջ: Թխել 170 աստիճանի ջեռոցում 20-30 րոպե: Կրեմի համար սերուցքը տաքացնել, չեռացնել: Դեղնուցը հարել շաքարավազի հետ: Ավելացնել սերուցքը, խառնել: Կրեմի ամանը դնել եռացող ջրով կաթսայի վրա, եփել 25- 35 րոպե: Սառեցնել սառնարանում երկու ժամ, հետո հարել, մինչև հարթ զանգված ստացվի: Կրեմը քսել մի շերտին, ծածկել մյուսով: Տորթը դնել սառնարանի մեջ, պատրաստել գլազուր: Սերուցքն ու ջուրը եփել, ավելացնել շոկոլադը: Գլազուրը լցնել տորթի վրա, հարթեցնել, վրան ցանել խմորի փշուրներ կամ մանրացրած ընկույզ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «բոստոն»

ձու ձու 5 հատ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 3 թեյի բաժակ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ

աղ աղ 0.5 թեյի գդալ

կաթ կաթ 3 ճաշի գդալ

կարագ կարագ 50 գրամ

կրեմ

դեղնուց  դեղնուց 3 հատ

շաքարավազ շաքարավազ 2 ճաշի գդալ

սերուցք սերուցք 1 թեյի բաժակ

էսենցիա էսենցիա 0.5 թեյի գդալ

գլազուր

շոկոլադ շոկոլադ 150 գրամ

սերուցք սերուցք 2 ճաշի գդալ

ջուր ջուր 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 640դրամ,
իսկ կալորիականությունը ` 8 կկալ