Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բիսկվիթաժելեային տորթ

Ժելատինի վրա 100մլ սառը եռացրած ջուր լցնել ու 1 ժամ թողնել: Բիսկվիթը պատրաստելու համար ձուն շաքարավազի, վանիլային շաքարի հետ հարել: Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր, լավ խառնել: Տապակի վրա հատուկ թուղթ դնել, յուղել, խմորը լցնել 0.5 սմ հաստությամբ: Դնել մինչ 180 աստիճան ջեռոցը, թխել 10-15 րոպե: Մնացած խմորը լցնել կլոր կաղապարի մեջ: Դնել ջեռոցը մինչ 180 աստիճան տաքացված 10-15 րոպե: Պատրաստի բիսկվիթը ռուլետի նման փաթաթել: Պատրաստել սուֆլեն. ժելատինը եռման աստիճանի հասցնել, բայց չեռացնել: Հետո սենյակային ջերմաստիճանի հասցնել: Սերուցքը հարել շաքարավազի հետ, ավելացնել յոգուրտ, խառնել: Ավելացնել ժելատին, լավ խառնել: Բիսկվիթը բացել, հանել թուղթը, ջեմ քսել, փաթաթել ռուլետի տեսքով: Կտրատել 1սմ կտորներով: Կլոր բիսկվիթը թողնել տապակում: Դնել սուֆլեն, հավասարեցնել: Դնել սառնարան 1-2 ժամով: Հետո շարել ռուլետները: Ժելեն պատրաստել այնպես, ինչպես նշվա է փաթեթի վրա: Մինչ սենյակային աստիճանի սառեցրած ժելեն լցնել ռուլետների վրա: 5-6 ժամով դնել սառնարան: Պատրաստի տորթի վրա կարելի է կոկոսի փաթիլներ լցնել: Լինում է այնպես, որ հնարավոր չի լինում բիսկվիթը ռուլետի ձևով փաթաթել, այդ դեպքում խորանարդաձև կտրատեք, խառնեք ջեմի հետ, շրջանի նման շարել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բիսկվիթաժելեային տորթ

ձու ձու 4 հատ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ալյուր ալյուր 150 գրամ

վանիլ վանիլ 1 թեյի գդալ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

սերուցք սերուցք 200 մլ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

մածուն մածուն 120 մլ

ժելատին ժելատին 10 գրամ

ջեմ ջեմ

դոնդող դոնդող

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1020դրամ,
իսկ կալորիականությունը ` 404 կկալ