Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «արևելյան հեքիաթ»

Ձուն 50գ շաքարավազի հետ հարել: Նուշը լցնել եռացած ջրի մեջ, մի քանի րոպե թողնել, կեղևը հանել: Մանրացնել, խառնել ձվին: Ավելացնել փխրեցուցիչին խառնած ալյուրը, մեղրը, կիտրոնի հյութը, խառնել: Թխել 180 աստիճանում 15-20 րոպե: Սալորի չիրը թրջել գոլ ջրում 30-60 րոպե, մինչև ուռչի: Բլենդերի մեջ մանրացնել սալորաչիրը, պնդուկը, ավելացնել կոնյակը: Թթվասերը հարել մնացած շաքարավազի հետ (40 գ) և միացնել պնդուկի զանգվածին: Կրեմը քսել խմորի վրա, չամիչով զարդարել: Դնել սառնարանը մի քանի ժամ: Կտրատել, մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «արևելյան հեքիաթ»

սալորի չիր սալորի չիր 200 գրամ

չամիչ չամիչ 50 գրամ

մեղր մեղր 50 գրամ

կոնյակ կոնյակ 40 մլ

ալյուր ալյուր 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ձու ձու 1 հատ

կիտրոն կիտրոն 1 հատ

նուշ նուշ 30 գրամ

պնդուկ պնդուկ 50 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2420դրամ,
իսկ կալորիականությունը ` 190 կկալ