Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «արևածաղիկ»

Թասի մեջ խառնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազն ու վանիլինը: Ուրիշ ամանի մեջ խառնել ձուն, կաթը, հալած մարգարինը: Ջրիկ զանգվածը լցնել չոր խառնուրդի վրա: Ավելացնել լալան ու խառնել: Տապակը յուղել, խմորը լցնել մեջը: Տեղադրել 180С տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 25 րոպե: Թողնել, որ հովանա տապակի մեջ: Պահածոյացված դեղձերը քամել, շերտերի վերածել: Միջուկի համար փոքր կաթսայի մեջ լցնել մեղրը, շաքարավազն ու սերուցքը: Երբ շաքարը խառնվի, ավելացնել արևածաղկի սերմերը: Երկու-երեք րոպե այդ խառնուրդը եփել, անընդհատ խառնել: Եթե ջրիկ ստացվի, էլի արևածաղիկ ավելացնել: Խմորը հանել ջեռոցից, շուրջը շարել դեղձի շերտերը: Խմորի կենտրոնում գդալով դնել միջուկը: Թխել ջեռոցում ևս 15-20 րոպե:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «արևածաղիկ»

սերուցք սերուցք 3 ճաշի գդալ

շաքարավազ շաքարավազ 250 գրամ

ալյուր ալյուր 300 գրամ

ձու ձու 2 հատ

կաթ կաթ 100 մլ

մարգարին մարգարին 150 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

դեղձ դեղձ 300 գրամ

արևածաղկի սերմեր արևածաղկի սերմեր 100 գրամ

մեղր մեղր 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2060դրամ,
իսկ կալորիականությունը ` 275 կկալ