Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «ապրիլյոթյան մանուշակներ»

Ջեռոցը տաքացնել 170 աստիճան: Դեղնուցները հարել շաքարի հետ մինչև սպիտակելը: Ավելացնել նուշը, կիտրոնի կեղևն ու հյութը: Սպիտակուցներն առանձին հարել մինչև անշարժ փրփուր ստացվի: 1 ճաշի գդալ սպիտակուցը խառնել դեղնուցին, ավելացնել մնացած սպիտակուցը: Խմորը լցնել յուղած տապակի մեջ, թխել 30-40 րոպե, խմորը սեղմելիս պետք է նորից իր ձևն ընդունի: Հանել ջեռոցից, թողնել սառչի: Գլազուրի համար ձվերը հարել, լցնել հաստ հատակով կաթսայի մեջ, ավելացնել փափկած կարագը, կիտրոնի կեղևը, հյութը, շաքարավազը: Դնել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանա` մոտ 10 րոպե: Խառնուրդը չպիտի եռա: Վերցնել կրակից, խառնել մինչև սառչի, մոտ 5 րոպե: Երբեմն խառնելով թողնել սառչի: Խմորը հակառակ կողմով դնել ափսեի վրա: Վրան գլազուր լցնել: Զարդարել շաքարած մանուշակներով: Մանուշակները պատրաստելու համար պետք է ծաղիկները մտցնել հարած սպիտակուցի մեջ, հետո ավելորդ մասը թափ տալ, մտցնել շաքարավազի մեջ, նորից թափ տալ: Շարել յուղաթղթի վրա, դնել 110 աստիճան ջեռոցի մեջ 1 1/2 – 2 ժամ, մինչև լրիվ չորանան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «ապրիլյոթյան մանուշակներ»

ձու ձու 6 հատ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

նուշ նուշ 200 գրամ

կիտրոն կիտրոն 2 հատ

գլազուր

ձու ձու 2 հատ

կարագ կարագ 40 գրամ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ

շաքարավազ շաքարավազ 75 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 250դրամ,
իսկ կալորիականությունը ` 182 կկալ