Բաղադրատոմս
«Տապակած» Տորթ
Պատրաստեք «տապակած» տորթ հետևյալ բաղադրատոմսով
«Տապակած» Տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել «տապակած» տորթ
Կաթնաշոռն ու շաքարավազը խառնել, ավելացնել սոդան, ձուն, ալյուրը, վանիլային շաքարավազը: Խմորը պետք է ստացվի ոչ շատ պինդ, ոչ էլ ջրիկ: Խմորը բացել, կտրել այն թավայի չափով, որում թխվելու է տորթը: Թխել թավայի մեջ առանց յուղի: Կրեմի համար կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին: Կարագը գցել մեջը, խառնել: Ձուն հարել, լցնել կաթի մեջ, երբ այն եռա: Օսլան խառնել կաթին և լցնել կրեմի մեջ, այդպես թող եռա հինգ րոպե: Երբ բոլոր շերտերը թխվեն, սկսում ենք քսել կրեմը: Կարելի է կրեմի մի մասին շոկոլադ կամ կակաո խառնել, կստացվի երկու տեսակի կրեմ: Առաջին շերտին քսել շոկոլադե կրեմ: Մյուսին` սպիտակ և այսպես շարունակ: Զարդարել կոկոսի փաթիլներով և դնել սառնարանում:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք «տապակած» տորթ
կրեմ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
840դրամ,
իսկ կալորիականությունը ` 195 կկալ