Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շոկոլադով և նարնջով կեքս

Ալյուրը մաղել, վրան լցնել կակաոն, շաքարավազը, վանիլային շաքարը, աղն ու փխրեցուցիչը: Զգույշ խառնել: Մի բաժակ սուրճ եփել: Ալյուրի մեջ փոս անել, մեջը լցնել կարագ և քացախ: Խառնել, ավելացնել եփված սուրճը: Խառնել, մինչև ստացվի շոկոլադային միագույն զանգված: Նարնջի կեղևը հանել, մանրացնել այն: Ավելացնել շոկոլադի զանգվածին, կրկին խառնել: Խմորը լցնել տապակի մեջ, թխել 35 րոպե 180 աստիճանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադով և նարնջով կեքս

ալյուր ալյուր 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

կակաո կակաո 30 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1.5 թեյի գդալ

վանիլային շաքար վանիլային շաքար 2 թեյի գդալ

աղ աղ 0.5 թեյի գդալ

ձեթ ձեթ 0.5 թեյի բաժակ

քացախ քացախ 1 թեյի գդալ

աղացած սուրճ աղացած սուրճ 3 ճաշի գդալ

նարինջ նարինջ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1260դրամ,
իսկ կալորիականությունը ` 40 կկալ