Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ լիմոնի կրեմով

Նուշը բլենդերով մանրացնել: Պատրաստել խմորը: Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել կարագ, խառնել: Ավելացնել նուշ, խառնել: Կակաո լցնել, խառնել: Ալյուր լցնել, խմոր հունցել: Խմորը լցնել յուղած տապակի մեջ, հավասարեցնել: Ծածկել սննդային թաղանթով, դնել սառնարան 30 րոպե: Հետո թաղանթը հանել, խմորի վրա թուղթ դնել: Լոբի կամ ոլոռ շաղ տալ: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը 15-20 րոպե: Պատրաստել միջուկը: Լիմոնի կեղևը հանել, հյութը քամել: Ձվի դեղնուցը հարել շաքարավազի հետ, սերուցք ավելացնել, հարել: Ավելացնել լիմոնի կեղևն ու հյութը, խառնել:Միջուկը հովացած շերտի վրա լցնել: Դնել մինչ 180 աստիճան տաքացած ջեռոցը: Թխել 40-45 րոպե: Տորթը հովացնել , զարդարել քերած շոկոլադով կամ հրուշակեղենի փոշիով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շոկոլադե տորթ լիմոնի կրեմով

ձու ձու 1 հատ

շաքարավազ շաքարավազ 50 գրամ

կարագ կարագ 70 գրամ

կակաո կակաո 20 գրամ

նուշ նուշ 50 գրամ

ալյուր ալյուր 150 գրամ

միջուկ

ձու ձու 5 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

սերուցք սերուցք 150 մլ

կիտրոն կիտրոն 2 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1190դրամ,
իսկ կալորիականությունը ` 464 կկալ